Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը տեղափախվեց ռուսական ակումբ

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը շարունակելու է ելույթները Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Նա պայմանագիր է կնքել «Տամբովի» հետ, հայտնում է վերջինիս կայքը:
«Արջերի» կազմում 28-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալու 18 համարի մարզաշապիկով:
Հարոյանը դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի ակումբակիցը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Վարազդատը երկկողմանի համաձայնությամբ խզել էր «Ուրալի» հետ պայմանագիրը և ազատ գործակալի կարգավիճակ ստացել: Նա հնարավորություն է ունեցել տեղափոխվել Գևորգ Ղազարյանի` կիպրոսյան ԱԵԼ, սակայն գործարքը փախանվել է Արցախում սկսված պատերազմի պատճառով:
Ներկայումս Հարոյանը Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվում է Ազգերի լիգայում Վրաստանի ու Էստոնիայի ընտրանիների դեմ հանդիպումներին: