Կապառոսի հետ միասին նախախաղային ասուլիսին կներկայանա Մխիթարյանը

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի հանդիպումը՝ Լեհաստանի Տիխի քաղաքում մրցելով Վրաստանի ընտրանու հետ: Ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային մամուլի ասուլիսը կանցկացվի հեռավար կարգով, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Առայժմ հայտնի չէ՝ Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներից ով, գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսի հետ միասին, կներկայանա նախախաղային մամուլի ասուլիսի:

Խոակին Կապառոսի և Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 15:45-ին (Երևանի ժամանակով՝ 17:45) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով, իսկ Վլադիմիր Վայսի և ֆուտբոլիստներից մեկի ասուլիսը նախատեսված է 17:30-ին (Երևանի ժամանակով 19:30-ին):

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball