Հայաստանի մանկապատանեկան առաջնությունները հետաձգվել են

Հաշվի առնելով երկրում տիրող ռազմական ծանր վիճակը, ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի կողմից «Ուրարտու» ակումբին գրություն է ուղարկվել, առ այն, որ 2020/2021 թվականների մանկապատանեկան առաջնությունների հանդիպումները ևս հետաձգվում են անորոշ ժամանակով։ Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի կայքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դադարեցվել են ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները:
Խաղերի վերսկսման հնարավոր ժամկետները դեռևս հայտնի չեն։