Վրաստանը նախավերջին քայլը կատարեց Եվրոպայի առաջնություն դուրս գալու համար

Ազգերի լիգայի նախորդ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները գարնանը չէին կայացել կորոնավիրուսի պատճառով: Այսօր այն մեկնարկել է Վրաստան – Բելառուս խաղով: Տանտերերը հաղթել են 1:0 հաշվով:

Միակ գոլը 7-րդ րոպեին խփել է Թորնիկե Օկրիաշվիլին, ով հստակորեն իրացրել է իր իսկ  վաստակած 11-մետրանոց հարվածը:

Բելառուսի հավաքականի մեկնարկային կազմում է եղել հայ կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը, ով փոխարինվել է երկրորդ խաղակեսում:

Այսպիսով, Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը դուրս է եկել D դիվիզիոնի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ, որտեղ մրցելու է Հյուսիսային Մակեդոնիա – Կոսովո զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի 2020-2021թթ. խաղարկության շրջանակում օգոստոսի 11-ին Հայաստանի հավաքականը մրցելու է Վրաստանի ընտրանու հետ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball