The Guardian-ը հայ ֆուտբոլիստին ճանաչել է աշխարհի ամենատաղանդավոր պատանիներից մեկը

The Guardian-ն ավանդաբար կազմել է աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստների ցանկը: 2003 թվականին ծնված ֆուտբոլիստների թվում է Մոսկվայի «Դիմանոյի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը: 17-ամյա խաղացողի մասին գրված է.

«Զախարյանն էլեգանտ, երկու ոտքով հավասարազոր խաղացող, ունիվերսալ կենտրոնական կիսապաշտպան է: Նա լավ է գործում նաև գնդակը խլելիս, հաղթում է մենապայքարները, խելացի տեղաշարժվում, գոլային պահեր ստեղծում և ինքն էլ իրացնում»:

Ցուցակում կան նաև ֆուտբոլիստներ «Բարսելոնայից», Մադրիդի «Ռեալից», «Բավարիայից», «Մանչեսթեր Սիթիից», ՊՍԺ-ից, «Յուվենտուսից», «Ինտերից» և այլ գրանդ ակումբներից:

Նշենք, որ Զախարյանը «Դինամո-2»-ի կազմում Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի (ПФЛ) ընթացիկ առաջնության 9 խաղում 6 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել: Նա արդեն մի քանի անգամ «Դինամոյի» գլխավոր թիմի կազմում ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խաղերի հայտացուցակում:

Հիշեցնենք, որ The Guardian-ի ամենատաղանդավոր պատանիների ցանկում 2016 թվականին ընդգրկվել էր նաև Հայաստանի ներկայիս հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball