Վրաստանի ընտրանու առաջատարը չի մասնակցելու Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանը

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հայտարարել է, որ կիսապաշտպան Գեորգի Չակվետաձեն չի մասնակցելու Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի ընտրանու դեմ հանդիպմանը:

«Չակվետաձեն վերջին անգամ «Գենտի» կազմում վնասվածքով է խաղացել: Նա վնասվածքով է ժամանել Թբիլիսի: Ցավոք, նա չկարողացավ մասնակցել Բելառուսի դեմ խաղին և բաց կթողնի նաև մյուս հանդիպումները:

Չակվետաձեն հիմա մեր բժիշկների հսկողության տակ է: Նա հոկտեմբերի 12-ին կվերադառնա Բելգիա»,- սլովակ մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.ge-ն:

Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը վերջին երկու տարում դարձել է Վրաստանի հավաքականի առաջատարը: Նա ազգային ընտրանու կազմում անցկացրած 9 խաղում դարձել է 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Հայաստան – Վրաստան խաղը Երևանի տեղափոխվել է Լեհաստան: Այն կկայանա հոկտեմբերի 11-ին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball