Sport24. Արթուր Միրանյանը մոտ է Ռուսաստանի Պրեմիեր լիգա տեղափոխվելուն

Հայաստանի հավաքականի թեկնածու Արթուր Միրանյանը շատ մոտ է «Տամբով» տեղափոխվելուն: Sport24.ru-ն տեղեկացնում է ռուսական ակումբն արդեն առաջարկ է կատարել 24-ամյա ֆուտբոլիստին:
Գործարքը ձգձգվում է, քանի որ հարձակվողը Արցախում ընթացող պատերազմի և Հայաստանում հայտարարված ռազմական դրության պատճառով չի կարող մեկնել Ռուսաստան:
Միրանյանի պայմանագրի ժամկետը «Փյունիկի» հետ սպառվել է ամռանը, որից հետո նա ազատ խաղացողի կարգավիճակ ունի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պաշտոնապես դարձել է հենց «Տամբովի» ֆուտբոլիստ: Այդ թիմի ներկայիս ռմբարկուներից մեկը Հայաստանի ընտրանու հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն է: