Էդգար Մալաքյանն ազատ է արձակվել և մասնակցել «Արարատի» խաղին

«Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանն ազատ է արձակվել կալանքից: Ոստիկանության հետ բախման պատճառով սեպտեմբերին ֆուտբոլիստը մեկ ամսով ազատազրկվել էր: Այդ ժամկետը լրացել է և նա ազատության մեջ է:
Ավելին, Հայաստանի հավաքականի թեկնածուն արդեն մասնակցել է այսօր «Ուրարտուի» դեմ կայացած ընկերական խաղին (2:1):
Սեպտեմբերի 23-ին կայացել էր վերաքննիչ դատարանի նիստը, որի ժամանակ մերժվել էր փոխել ֆուտբոլիստի խափանման միջոցի` առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Էդգար ու Գոռ Մալաքյան եղբայրները կալանավորվել էին ոստիկանության հետ Կասկադում կայացած կոնֆլիկտի պատճառով: 3 օր անց նրանք ազատ էին արձակվել, սակայն հետո Էդգարի նկատմամբ մեկամսյա կալանավորման որոշում էր կայացվել: