Հենրիխ Մխիթարյան. «Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կարող է քայլ առաջ կատարել»

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց Վրաստանի ընտրանու դեմ հանդիպման նախախաղային ասուլիսին, որից առաջ հայ լրագրողները հարցեր էին ուղարկել ՀՖՖ-ին:

— Ի՞նչ տպավորություն է գործել արդեն երկրորդ անգամ հավաքական հրավիրված Վահան Բիչախչյանը:

— Առաջին անգամ եմ նրա հետ մարզվում: Շատ լավ տպավորություն է թողել, տաղանդավոր ֆուտբոլիստ է: Հուսով եմ` իր վրա ավելի շատ կաշխատի և կկարողանա ավելի բարձր մակարդակով հանդես գալ, որովհետև երևում է, որ շատ ընդունակ է և սովորելու ցանկություն ունի: Նրա հետ խոսել եմ մի քանի անգամ և բացատրել, որ կանգ չառնի այնտեղ, ինչին արդեն հասել է, դեռ շատ անելիք ունի: Կարող է շատ բարձր մակարդակի հասնել և օգուտ տալ իրեն և Ազգային հավաքականին:

— Ըստ Ձեզ` ինչո՞ւ վերջին տարիներին Ազգային հավաքականին միացող երիտասարդ ֆուտբոլիստներից գրեթե ոչ ոքի չի հաջողվում ամրապնդվել թիմում:

— Դժվար հարց է: Ավելի շատ նրանք կարող են ասել, թե ինչու չի հաջողվել թիմում: Մենք փորձում ենք օգնել ցանկացած ֆուտբոլիստի, անկախ, թե ով կմիանա մեզ: Սա ընտանիք է: Ամեն ինչ անում ենք, որ մերվեն թիմին:

— Հավաքականում Ձեր անցկացրած վերջին խաղի համեմատ թիմում 10 նոր ֆուտբոլիստ կա: Կարծո՞ւմ եք սա այն թարմացո՞ւմն է, որ անհրաժեշտ էր հավաքականին:

— Կարծում եմ` մարզիչն ավելի լավ գիտի այդ հարցի պատասխանը, նա է հետևել բոլոր ֆուտբոլիստներին և ընտրել նրանց, ովքեր այս պահին կարող են օգնել թիմին: Հրավիրվածներից բոլորն էլ կարող են օգնել հավաքականին: Բոլորս էլ գիտակցում ենք այս 2 խաղի կարևորությունը և ցանկություն ունենք հաղթել, որպեսզի բարելավենք մրցաշարային աղյուսակում մեր դիրքը:

— Ի՞նչ փոփոխություններ եք հասցրել նկատել հավաքականում այս օրերի ընթացքում, երբ մարզվում եք Խոակին Կապառոսի գլխավորությամբ:

— Առաջին օրվանից շատ բան եմ սովորել պարոն Կապառոսից, շատ լավ մասնագետ է, նա դա արդեն ապացուցել է: Լավ մարզումներ ենք անցկացնում, շատ բան ունեմ սովորելու, արդեն սովորել եմ, և հույս ունեմ, որ նա մեծ օգուտ կտա հավաքականին: Կարծում եմ` նրա գլխավորությամբ Ազգային հավաքականը կարող է կատարելագործվել և մեկ քայլ առաջ կատարել:

— Ինչպե՞ս կբնութագրեք Վրաստանի հավաքականին որպես առաջիկա մրցակից:

— Վերլուծել ենք նրանց խաղը, շատ լավ ծանոթ ենք այդ հավաքականին: Վերջին մի քանի խաղը լավ են հանդես եկել, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև կփորձենք վաղը նրանց անակնկալի բերել, խաղալ մեր խաղը և հաջողության հասնել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball