Ադրբեջանի նկատմամբ հաղթանակը Դրագոևիչը նվիրել է Հայաստանին (լուսանկար)

Ազգերի լիգայի խմբային փուլում Չեռնոգորիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Ադրբեջանի ընտրանուն:
Հանդիպումից հետո տանտերերի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը լուսանկար է հրապարակել, որում գրել է, որ հաղթանակը նվիրում է Հայաստանին: Նա այդ խաղում հայտավորված է եղել պահեստայինների թվում:
Հիշեցնենք, որ «Արարատի» ու «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստը սեպտեմբերին պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» հետ: