Արոնյանը սևերով հաղթեց Կարուանային և դարձավ միանձնյա առաջատար (կատարված քայլեր)

Altibox Norway Chess խոշոր մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով տպավորիչ հաղթանակ է տարել աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի առաջատարը վաստակել է 11 միավոր ու միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը պարտվել է Յան-Կրժիշտով Դուդային և 9 միավորով նահանջել երրորդ տեղ: 10 միավորով երկրորդ հորիզոնականում է 17-ամյա իրանցի Ալիրեզա Ֆիրուզջան:
Մրցաշարը բաղկացած է 10 տուրից: