Խոակին Կապառոս. «Հավասար խաղ էր»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կարծիք է հայտնեց Վրաստանի ընտրանու դեմ խաղի (2:2) վերաբերյալ:
«Հիմնականում հավասար պայքար էր ծավալվել խաղադաշտում: Վատ չսկսեցինք: Իհարկե, մրցակիցը ևս գոլային պահեր ունեցավ: Վրաստանի հավաքականը շատ լավ թիմ է, լավ ֆուտբոլիստներ ունի, այդ պատճառով ինձ չզարմացրեց նրանց ցուցադրած խաղը:
Ֆուտբոլում կա նաև մրցակից, որը ճնշում է գործադրում քո վրա և դժվարություններ ստեղծում: Իրականում երկրորդ խաղակեսում մրցակիցն ավելի քիչ գոլային պահեր ստեղծեց, բայց 2 գոլ խփեց:
Խորեն Բայրամյանը լավ ֆուտբոլիստ է, ով ամեն անգամ ավելի ու ավելի լավ է խաղում: Այսօր նա իրեն լավ դրսևորեց:
Սպասենք և տեսնենք, թե ինչպես են վերականգնվում մեր ֆուտբոլիստները, և ըստ դրա կորոշենք Էստոնիայի դեմ առաջիկա խաղի կազմը»: