Հայաստանի հավաքականը գոլառատ ոչ-ոքի խաղաց Վրաստանի ընտրանու հետ (տեսանյութ)

Լեհաստանում կայացավ Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի Հայաստան — Վրաստան հանդիպում: Արձանագրվեց 2:2 հաշվով ոչ-ոքի:

Արդեն 6-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի տպավորիչ անցումից ու փոխանցումից հետո մեր հավաքականում իր  առաջին գոլը խփեց Խորեն Բայրամյանը: Ընդմիջումից վայրկյաններ անց վրացիները պատասխան գոլը խփեցին: Գեղեցիկ գրոհը եզրափակեց Նիկա Կաչարավան: 74-րդ րոպեին Թորնիկե Օկրիաշվիլին առաջ մղեց արդեն վրացական թիմին:

Խոակին Կապառոսի թիմը փրկվեց 88-րդ րոպեին: Փոխարինման մտած Գեղամ Ղադիմյանի հարվածից հետո մրցակիցը ձեռքով փակեց գնդակի ուղղությունը և մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված: Նշակետից անվրեպ էր Հենրիխ Մխիթարյանը: Նա 30-րդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կազմում:

Այսպսիով, Հայաստանի հավաքականը վաստակեց 4 միավոր և շարունակում խմբում զբաղեցնել երրորդ տեղը: Հյուսիսային Մակեդոնիան 1:3 հաշվից հետո քամբեք է կատարել Էստոնիայի դեմ խաղում և ոչ-ոքի կորզել: Բալկանյանը 5 միավորով առաջատարն է: Նույնքան միավոր ունի նաև Վրաստանը: Էստոնիան վաստակել է 1 միավոր:

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball