Կապառոս. «Մրցակիցները պետք է իմանան, որ Հայաստանի հավաքականի ուժը թիմային խաղի մեջ է»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային ասուլիս տվեց Ազգերի լիգայի Էստոնիա – Հայաստան հանդիպումից առաջ, որի ժամանակ պատասխանեց էստոնացի և հայ լրագրողների հեռավար կարգով ուղարկած հարցերին:

— Արդյո՞ք հայտացուցակի հետ կապված նորություններ կան:

— Մենք դեռ մեկ մարզում ունենք անցկացելու, որի ժամանակ կտեսնենք, թե ֆուտբոլիստներն ինչպես են վերականգնվել: Բարեբախտաբար, թիմում վնասվածք ստացած ֆուտբոլիստներ չկան: Անկախ ամեն ինչից պետք է հավատարիմ մնանք մեր խաղային փիլիսոփայությանը: Որպեսզի այն ձևավորվի, ժամանակ է հարկավոր: Չենք կարող շատ փոփոխություններ կատարել:

— Ի՞նչ եք ցանկանում փոխել Վրաստանի խաղի համեմատ:

— Մենք պետք է հավատարիմ մնանք մեր խաղային փիլիսոփայությանը և գաղափարներին: Մենք չպետք է հարմարվենք մրցակցին, այլ պետք է մեր կամքը թելադրենք: Մրցակիցները պետք է իմանան, որ Հայաստանի հավաքականի ուժը թիմային խաղի մեջ է:

— Ո՞րն է Ձեր եզրակացությունն Էստոնիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղից (3:3):

— Հաստատվեց այն, ինչ մենք նախապես ասում էինք. խմբում հավասար պայքար է: Ցանկացած սխալ կամ հաջող գործողութուն, կարող է փոխել խաղի ընթացքը: Էստոնիայի հավաքականից ոչ ոքի չեմ առաձնացնի: Կարծում եմ` մեր դեմ խաղում նրանք մոտիվացված կլինեն` հաշվի առնելով, որ պարտվել են Երևանում: Այդ պատճառով մեր թիմը պետք է առավելագույն կենտրոնացվածությամբ ու ինտենսիվությամբ խաղա:

— Վրաստանի դեմ խաղում Անգուլո Վբեյմարի փոխարինումը շատերի համար անակնկալ էր, հատկապես, որ հետո այդ դիրքում սխալից հետո գոլ բաց թողեցինք: Զարմանալի էր, որ այդ կարևոր խաղում վստահվեց հավաքականում նորամուտը նշող ֆուտբոլիստի (Յուրի Գարեգինյան-խմբ.):

— Ֆուտբոլը հաջող ու սխալ գործողություններից բաղկացած խաղ է: Պետք չէ մեղավորներ փնտրել, այլ հարկավոր է վստահել ֆուտբոլիստներին: Եթե այս կամ այն ֆուտբոլիստը պետք է փոխարինման դուրս գա, մենք պետք է վստահենք նրան: Հատկապես դա վերաբերբերվում է մարզչական շտաբին:

— Վրաստանի դեմ մրցավեճում Հայաստանի հավաքականի հարձակման գծում կրեատիվության պակաս էր զգացվում, հատկապես երկրորդ խաղակեսում: Նման պարագայում ո՞րն էր Վահան Բիչախչյանին այդքան քիչ խաղաժամանակ տրամադրելու պատճառը:

— Համաձայն չեմ, որ ստեղծագործական խաղը չէր բավարարում: Մեզ դիմակայում էր շատ ուժեղ հավաքական, և մենք բոլորովին վատ չխաղացինք: Ես գոհ եմ մեր թիմի խաղից: Ինչ վերաբերվում է Վահան Բիչախչյանին, ապա ես նպատակահարմար գտա նրան այդքան խաղաժամանակ տրամադրել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball