Նոր հովանավոր և առաջնության նոր անվանում. Հայաստանի բասկետբոլի ֆեդրացիան համագործակցություն է սկսել (լուսանկար)

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և VBET-ը սկսում են համագործակցություն, որի հիման վրա կանանց Հայաստանի 2020-2021 թթ. բարձրագույն խմբի առաջնությունը կվերանվանվի «VBET Հայաստանի առաջնություն»: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2020-2021 թթ. առաջնությանը մասնակցում են հետևյալ 6 թիմերը՝ «Երևան Բասկետ», «Հատիս», «Արցախ», «Էրեբունի», «Լես ֆոքսես», «Գյումրի»:
«VBET Հայաստանի առաջնություն»-ը ունի նաև նոր տարբերանշան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով