Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Տալլինում (տեսանյութ)

Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլի 4-րդ տուրում կայացավ Էստոնիա – Հայաստան հանդիպումը: Արձանագրվեց 1:1 հաշվով ոչ-ոքի:
Երկրորդ անընդմեջ խաղում Խոակին Կապառոսի թիմն արագ գոլ խփեց: Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո գլխի հարվածով հավաքականում իր առաջին գոլը խփց Կամո Հովհաննիսյանը:
Ընդամենը 6 րոպե անց Ռաունո Սապինենը պատասխան գոլը խփեց, երբ անկյունայինի խաղարկման ժամանակ առանց հսկողության էր մնացել:
Զուգահեռաբար կայացած խմբի մյուս` Հյուսիսային Մակեդոնիա – Վրաստան մրցավեճում նույնպես 1:1 հաշվով ոչ-ոքի գրանցվեց:
Այսպիսով, մրցաշարային աղյուսակում փոփոխություններ չկատարվեցին: Հայաստանի հավաքականը 5 միավորով երրորդ տեղում է: Մակեդոնացիներն ու վրացիներն ունեն 6-ական միավոր, իսկ Էստոնիան` 2: