Պաշտոնական. «Արարատ-Արմենիայի» առաջատարներից մեկը հեռացավ ակումբից

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Ալֆոնս Կոջո Կասսեն երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը: Այդ մասին հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը:

Կոջոն երևանցիներին միացել էր 2019 թվականի ձմռանը:

«Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 55 խաղի և դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով