Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին (կատարված քայլեր)

Նորվեգիայում ավարտվեց Altibox Norway Chess խոշոր մրցաշարը: Վերջին` 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Որոշիչ դարձավ 50-րդ քայլի ժամանակ նորվեգացու սխալը, որից հետո Արոնյանը երկու անցողիկ զինվոր ստացավ:
Չնայած պարտությանը` մրցաշարի չեմպիոն դարձավ Կարլսենը: Երկրորդ տեղը գրավեց երիտասարդ իրանցի Ալիրեզա Ֆիրուսջան: Եռյակը եզրափակեց Արոնյանը, ինչի շնորհիվ մրցանակային ֆոնդից նա կստանա 24 հազար դոլար: