X

Այժմ աշխարհում ամեն հայի համար գլխավոր հիմնախնդիրը պատերազմն է. Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանը իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ․ «Այժմ աշխարհում ամեն հայի համար գլխավոր հիմնախնդիրը պատերազմն է։ Ես վերադառնում եմ հայրենիք եւ կանեմ այն ամենը, ինչ կարող եմ, որպեսզի օգնեմ իմ երկրին՝ հաղթահարելու այս աղետը։ Եթե երկրիս համար անհրաժեշտ լինի , որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ։Պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, եւ ես ոչ մի օր նորմալ չեմ քնել, չէի կարողանում կենտրոնանալ շախմատի վրա։ Արդեն ընկերներ եմ կորցրել ռազմաճակատում։

Ես գիտեմ՝ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթանակենք։ Այս պահին խոսքը լավատեսության կամ վատատեսության մասին չէ։ Դու մտածում ես միայն քո պարտքի մասին։

Երկու պապերս էլ մասնակցել են պատերազմի։ Նրանցից մեկը կորցրել է երկու զավակներին եւ ինքն էլ մեկնել է պատերազմ առանց հարցադրումների՝ ճիշտ է, թե սխալ է դա։ Նա գիտեր, որ պետք է անել դա։ Ես նույնն բանն եմ զգում»։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball