ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Նոայի» մարզչական շտաբը հեռացել է ակումբից

«Նոա» ՖԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակի, մարզչի օգնական Վլադիմիր Ժապալաուի և ֆիթնես մարզիչ Դենիս Զմեուի հետ։

«ՖԱ «Նոա»-ն երախտապարտ է մարզիչներին՝ այս ընթացքում կատարած ծավալուն աշխատանքի ու ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և նույնպիսի հաջողություն է մաղթում նաև նոր ակումբում»,- նշված է երևանյան ակումբի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Պիկուշչակի գլխավորությամբ «Նոան» դարձել է Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր:

ArmenianEnglishRussian