X

«Գանձասար-Կապանը» ժամանակավորապես դադարեցրել է թիմի ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում

Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «ԳանձասարԿապանը» ՖԱն բաց նամակով դիմել է ակումբի գլխավոր հովանավոր «Զանգեզուրի  Պղնձամոլիբդենային կոմբինատին» խնդրելով ակումբի ֆինանսավորման գումարները ուղղել Պաշտպանության բանակին։

«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ. Տոնապետյանին 

Հարգելի տիկին Տոնապետյան, դիմում ենք Ձեզ «ԳանձասարԿապան» ֆուտբոլայինակումբի ողջ անձնակազմի անունից։ 

ԶՊՄԿն երկար տարիներ հանդիսանում է մեր ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը։ Կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ «ԳանձասարԿապան»-ին հաջողվել է պատշաճ խաղ ցուցադրել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն լիգայում, ինչպես նաև նվաճել Հայաստանի ֆուտբոլի գավաթը։

Այսօր պատերազմն ու համավարակը երկրում ստեղծել են ծանր սոցիալտնտեսական իրավիճակ։ Ուստի հայտնում ենք Ձեզ, որ մեր երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել թիմի ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում և խնդրում ենք Ձեզ միառժամանակ դադարեցնել թիմի ֆինանսացորումը՝ այդ գումարն ուղղելով բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակւցների կարիքներին։ Սպորտն, անշուշտ, կարևոր է, այն մեր կյանքի իմաստն է, բայց հայրենիքն ու մարդկային կյանքերը վեր են ամեն ինչից։ 

Խորապես շնորհակալ ենք ԶՊՄԿին երկարամյա աջակցության համար»,- ասված է նամակում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին, «ԳանձասարԿապան»-«Վան» հանդիպումիցհետո «ԳանձասարԿապան» ակումբի ներկայացուցիչների կողմից ծեծի էենթարկվել հանդիպման մրցավարը և ՀՖՖ տեսուչներից մեկը, ինչի առիթով ՀՖՖնքննություն է սկսել պարզելու համար միջադեպի մանրամասները:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball