X

«Գանձասար-Կապան»- «Արարատ-Արմենիա» հանդիպումը չի կայացել

ՀՖՖ պաշտոնական կայքը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. Այսօր՝ նոյեմբերի 3-ին, պետք է կայանար VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը: Ըստ ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման կանոնակարգի հոդված 17-ի 01 կետի՝ մասնակից թիմերը պարտավոր են ժամանել մարզադաշտ խաղի նշանակված ժամից նվազագույնը 75 րոպե առաջ:

«Գանձասար-Կապան» թիմը չի ներկայացել խաղին:  Ըստ ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման կանոնակարգի հոդված 17-ի 03 կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։ Խաղի մրցավարը և պատվիրակը պարտավոր են արձանագրել տվյալ փաստը այդ խաղի արձանագրությունում և պատվիրակի զեկույցում և ներկայացնել ՀՖՖ:

«Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա» չկայացած հանդիպման վերաբերյալ որոշումը կկայացվի՝ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի հոդված 36-ի կետ 5-ի համաձայն:

Ավելացնենք, որ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը մինչ օրս պաշտոնապես չի տեղեկացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթները դադարեցնելու վերաբերյալ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball