X

ՈՒԵՖԱ-ն «Քարաբաղ» ՖԱ-ի աշխատակցի հայտարարության վերաբերյալ հետաքննություն կանցկացնի

ՈՒԵՖԱն հետաքննություն կանցկացնի «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և  հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Նուրլան Իբրահիմովի սոց. ցանցերի իր էջում արած գրառման վերաբերյալ:

ՈՒԵՖԱի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կառույցի կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն հետաքննություն կանցկացվի, պարզելու համար որքանով է «Քարաբաղի» ՖԱ-ի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցի գրառումը համապատասխանում է արդյոք թշնամություն տարածելու արգելքին:   

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Իբրահիմովը սոց. ցանցերում գրառում էր կատարե. «Պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց ու ծերերին: Առանց տարբերակման բոլորին պետք է սպանել: Ոչ մի ափսոսանք ու կարեկցանք չի կարող լինել: Եթե մենք չսպանենք, նրանք դա կանեն»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս առիթով բողոք էր հղել ՈՒԵՖԱին պահանջելով  խստագույնս պատժել ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչեւ եվրագավաթներից հեռացնել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball