Ֆուտզալ. Հայաստանի և Բուլղարիայի հավաքականների հանդիպումները կրկին հետաձգվել են և կկայանան դեկտեմբերին

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «հաշվի առնելով ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի մի քանի անդամների՝ կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները՝ ՀՖՖ նախաձեռնությամբ և ՈՒԵՖԱ-ի, Բուլղարիայի, ինչպես նաև խմբային փուլում հանդես գալու իրավունք ունեցող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի ֆեդերացիաների համաձայնությամբ (խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան/Բուլղարիա հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 8-ին), փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումները կկայանան Վառնայում՝ դեկտեմբերի 6-ին և 9-ին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդդվել էր, որ  Հայաստանի և Բուլղարիայի ֆուտզալի հավաքականների միջև հանդիպումները կկայանան Բուլղարիայի Վառնա քաղաքում՝ նոյեմբերի 5-ին և 8-ին:
ArmenianEnglishRussian