ՈՒԵՖԱ. «Քարաբագ» ՖԱ մամուլի քարտուղարը ժամանակավոր զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից

ՈւԵՖԱն հետաքննելով ՀՖՖ բողոքը կապված ադրբեջանական «Քարաբագ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի սոց. ցանցերում արված հայտարարության կապակցությամբ, որոշում է կայացրել ժամանակավոր զրկել նրան ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից, հայտնում է ՈւԵՖԱի մամուլի ծառայությունը:

Կառույցը տեղեկացնում է, որ վերջնական որոշումն ավելի ուշ կընդունվի հաշվի առնելով էթիկայի և կարգապահության բաժինի տեսուչի կատարած հետաքննության արդյունքները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական ակումբի մամուլի քարտողարը Ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես ասված էր.- «Մենք պետք է սպանենք բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին ու ծերերին»: Ավելի ուշ նա հեռացրել է գրառումը սոց. ցանցերից:

Վերոնշյալ հայտարարության վերաբերյալ ՀՖՖ-ն բողոք էր ներկայացրել ՈՒԵՖԱ՝ պահանջելով՝ պատժել Նուրլան Իբրահիմովին ու ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացնել: 

ArmenianEnglishRussian