Արմֆայթինգ Ֆեդերացիայի հավաքականի մարզիկ Արմեն Օհանյանը վարչապետի կողմից արժանացել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի  շքանշանի

Sportx.am-ի «Չեմպիոնները առաջնագծում» խորագրի շրջանակներում զրուցել ենք Արմֆայթինգ Ֆեդերացիայի հավաքականի մարզիկ Արմեն Օհանյանի հետ, ով վարչապետի կողմից արժանացել է  Մարտական խաչ 2-րդ աստիճանի  շքանշանի․

Հերոսներին հատուկ համեստությամբ օժտված Արմենը այս դժվարին օրերին հայրենքի պաշտպանությանը ուղղված իր քայլերի, ինչպես նաև արժանացած շքանշանի մասին չցանկացավ մանրամասներ հրապարակենք, բայց խոսեց  հայրենիք ասվածի իր ընկալման մասին. «Հայրենիքը ինձ համար սկսվում է ընտանիքից, իմ ամենասիրելի մարդկանցից, սիրելի գործից՝ սպորտից և նրա պաշտպանությունից և ամրությունից է կախված ամեն ինչ, իսկ սերը հայրենի հողի նկատմամբ ամեն ապրած րոպեի հետ ավելի է խորանում»։

Արմենի բոլոր նպատակները կապված են իր ընտրած սպորտաձևում հաջողություններ գրանցելու և այլ երկրներում Հայաստանի անունը բարձր պահելու հետ, սակայն այս ամենը հաղթանակից հետո, իսկ այս պահին նպատակը մեկն է պահպանել խաղաղ երկնքի տակ ապրելու մեր իրավունքը։

Հարգելով մեր այսօրվա հերոսի ցանկությունը այսքանով կեզրափակենք նյութը, սակայն առաջիկայում կխոսենք մեր համեստ հերոսի օրինակելի մարդ տեսակի մասին, իսկ նա խոստացավ սպորտում գրանցած հաջողությունների, նպատակների մասին կպատմի ամեն ինչ, իսկ հայրենի հողի պաշտպանության գործում իր ներդրման մասին ավելին խոսելու կարիք չկա։

Հեղ․ Ռիմա Մարգարյան

 

 

Հեղ․ Ռ․ Մարգարյան

ArmenianEnglishRussian