«Գանձասար-Կապանը» հեռացվեց Հայաստանի առաջնությունից և գավաթից. մարզիչը որակազրկվեց 7 ամսով

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեի նիստը, որի ժամանակ որոշումներ է կայացվել նաև «Գանձասար-Կապանի» վերաբերյալ: Այդ ակումբը ՀՖՖ-ին դիմում էր ներկայացրել VBET Պրեմիեր լիգայից և Հայաստանի գավաթից դուրս գալու մասին:

ՀՖՖ-ն, հաշի առնելով այդ դիմումը, «արջերին» հեռացրել է առաջնությունից ու գավաթից: Նրա մասնակցությամբ բոլոր խաղերի արդյունքները չեղարկվել են: Հաջորդ մրցաշրջանում կապանցիներն իրավունք չեն ունենա մասնակցել այդ մրցաշարերին: Միակ տարբերակը կլինի Առաջին խումբը: Ակումբը տուգանվել է 1 միլիոն դրամով:

Բացի այդ, «Գանձասար» – «Վան» խաղում (1:3) տանտերերի գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը վիրավորել էր մրցավարին, ինչի համար որակազրկվեց մինչև 2021 թվականի մայիսի 31-ը: Այդ միջադեպի համար կապանցիները տուգանվեցին կես միլիոն դրամով, ինչպես նաև ևս 200 հազար դրամով մրցավարի անվտանգությունը չապահովելու համար:

ArmenianEnglishRussian