X

Հրապարակվել է առաջիկա խաղերին Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ Խոակիմ Կապարոսը հրապարակել է առաջիկա խաղերի ընդլայնված կազմը:
Նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2 հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով), ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 6-րդ տուրի Հայաստան-Հյուսիսայկն Մակեդոնիա  հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 10-ից: Մարզական հավաքը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը 2 հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է 27 ֆուտբոլիստի: Առաջին անգամ հավաքական են հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը և «Փյունիկի» պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Երկարատև դադարից հետո հավաքական է հրավիրվել «Արարատի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը: Այս տարի առաջին անգամ հավաքականին կմիանա նաև Սարգիս Ադամյանը: Ամբողջական ցուցակը՝ ստորև:

 

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

 

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Ռոբերտ Հակոբյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Անդրանիկ Ոսկանյան – «Վան»

 

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)

Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)

Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)

Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Հակոբ Հակոբյան — «Ուրարտու»

Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Կարեն Մուրադյան – «Արարատ»

Աղվան Պապիկյան — «Արարատ»

 

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան — «Տամբով» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան — «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Խորեն Բայրամյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանըչի միանա հավաքականին, քանի որ ստիպված կլինի Արգենտինա վերադառնալուց հետո անցնել երկշաբաթյա կարանտինի: Ավելացնենք, որ, կորոնավիրուսի թեստերի անցկացումից հետո, կախված պատասխաններից, ֆուտբոլիստների ցանկում հնարավոր են փոփոխություններ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball