X

«Արմֆայթինգ» ֆեդերացիայի հավաքականի անդամ Սամվել Սարգսյանի խոսքով պատերազմը հաղթելուց հետո կհաղթեն նաև առաջիկա մրցումներում

Sportx.am-ի «Չեմպիոնները առաջնագծում» խորագրի շրջանակներում անդրադարձել ենք Սամվել Սարգսյանին:

Սամվելն «Արմֆայթինգ» ֆեդերացիայի հավաքականի անդամ է, մարտեր առանց կանոնների մարզաձևից, պրոֆեսիոնալ ռինգում ունեցել է 9 մենամարտ, որից միայն մեկն է ավարտել պարտությամբ:

Պատերազմի հենց առաջին օրերից Սամվելը լսելով սրտի ձայնը եղբայրների հետ մեկնել է առաջնագիծ: Մասնակցել է մարտերի ռազմաճակատի ամենաթեժ կետերում: 

Սամվելը հերոսին հատուկ համեստությամբ չցանկացավ խոսել Արցախ մեկնելու դրդապատճառների և հայրենասիրության մասին:

«Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը պատմեց այն ամենի մասին, ինչի մասին Սամվելը համեստորեն լռել էր:  Ղուկասյանը Սամվելի մասին խոսելիս նրան բնորոշեց որպես իսկական հայի, պրոֆեսիոնալ մարզիկի և մեծ հայրենասերի, ում սահման գնալու որշման համար խոչընդոտ չդարձավ անգամ այն փաստը,որ կինը հղի է: Նա անսահման շատ է սիրում իր մասնագիտությունը, բայց հավատացեք ամեն ինչից շատ նա իր հայրենիքն է սիրում և կարևորում է խաղաղությունը հայոց աշխարհում:

Սամվելը կարճ ժամանակով վերադարձել էր տուն կնոջը տեսելու, սակայն իմանալով, որ եղբայրը մեկնում է Արցախ նա ստանձնում է զորախմբի հրամանատարի պատասխանատու գործը և կրկին մեկնում ռազմաճակատ: 

Չորս եղբայրներով շրջափակման մեջ են հայտնվել, սակայն պատվով կարողացել են դուրս գալ շրջափակումից և թշնամու համար իսկական կոտորած են կազմակերպել,-պատմում է Հայկ Ղուկասյանը:

Սամվել Սարգսյանը առաջնագծում տեղեկանալով, այն մասին, որ նոյեմբերի 21-ին Սոչիում կայանալիք մենամարտի առաջարկ է ստացել, պատասխանել է,- «իմ մենամարտը այստեղ է, հաղթենք, եթե կենդանի մնացի, կգնանք, այնտեղ էլ կմենամարտենք»:

Հեղ․Գոհար Նավասարդյան

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball