X

Արոնյանը և Մարտիրոսյանը կմասնակցեն 2020 Speed Chess Championship մրցաշարին (լուսանկար)

Մեկնարկել է Chess.com կայքի  2020 Speed Chess Championship, որին մասնակցում են 16 շախմատիստներ։ Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվող լքում է պայքարը։

Մրցաշարի մասնակիցների մի մասը այդ թվում Լևոն Արոնյանը, ստացել են մրցաշարին մասնակցելու անհատական հրավեր, իսկ Հայկ Մարտիրոսյանն այդ իրավունքը նվաճել է մի շարք նախընտրական մրցաշարերում հաջող ելույթների շնորհիվ, տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

2020 Speed Chess Championship-ին մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Յան Նեպոշմնայշչին, Անիշ Գիրին և մի շարք այլ հանրահայտ շախմատիստներ։ 1/8 եզրափակչի որոշ մրցախաղեր արդեն կայացել են․ մասնավորապես Մագնուս Կարլսենը հաղթել է Փարհամ Մաղսուդլուին, Վլադիմիր Ֆեդոսեևը՝ Ֆիրուզա Ալիռեզային, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ Նիհալ Սարինին։

Լևոն Արոնյանը նոյեմբերի 11-ին, Երևանի ժամով 21։00-ին կմրցի Յան Նեպոմնյաշչու դեմ, իսկ Հայկ Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին, կրկին Երևանի ժամով 21։00-ին կմրցի Հիկարու Նակամուրայի դեմ։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball