X

Դու երբեք չես հաղթի, եթե մեջդ հավատ չլինի, մեր յուրաքանչյուր զինվորի մեջ հավատը կա․ Արսեն Հարությունյան

6 տարեկանում կարատեի գորգը շատ արագ փոխարինեց ըմբշամատի գորգով, հենց այստեղ էլ պետքե է գրանցվեին, «Չեմպիոնները առաջնագծում» խորագրի մեր այսօրվա  հերոսի գլխապտույտ հաջողությունները։

Զրուցել ենք ազատ ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Արսեն Հարությունյանի հետ, ով վերջերս կամավորագրվել և մեկնել էր առաջնագիծ․

Բարև Ձեզ․ Արսեն ջան սկսենք մանկությունից, ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ սերը դեպի Ձեր ընտրած մարզաձևը

-Բարև Ձեզ․ Նախ սերը ընդհանուր սպորտի նկատմաբ էր, մենք Մասիս քաղաքում սեփական մարզասրահ ունեինք, 6 տարեկանում սկսեցի կարատով զբաղվել, բայց ընդամենը 15 պարապմունքի մասնակցեցի, քանի որ հայրս մի անգամ ասեց արի գնանք  ըմբշամարտի պարապմունքը նայի, եթե հավանես կարող ես մարզվել, ասեցի լավ,  բայց գնում էի նրա համար որ լողավազան տանեին։ Մարզումները նայելիս առաջին իսկ րոպեներից ցանկություն առաջացավ հենց այդ պահին մասնակցել պարապմունքներին, այդ օրը մարզիչը, իհարկե թույլ չտվեց, բայց հաջորդ օրվանից մոռացա կարատեի մասին և սկսեցի հաճախել ըմբշամարտի պարապմունքներին։

Ձեր առաջին հաջողությունը, որ գրանցել եք ըմբշամարտում և ո՞ր պահից հասկացաք որ դա է Ձեր ուղին

Առաջին հաջողությունը՝ Արտաշատում մասնակցեցի բավականին հեղինակավոր մրցաշարի գրավեցի 3-րդ տեղը, դրանից հետո շատ մրցումների էի մասնակցում և միշտ որևէ տեղ գրավում էի, այդ շրջանում Մասիսում կայացած մրցաշարում դարձա չեմպիոն և մարզումներս շարունակեցի ավելի ոգևորված, ոչ միայն ես հասկացա որ սա է իմ ուղին, այլ նաև մարզիչս և այդ պատճառով 12 տարեկանում ինձ տարավ Երևանի Օլիմպիական Հերթափոխի պետական քոլեջ, որ հետագա մարզումներս շարունակեմ այնտեղ՝ ավելի մեծ թիմի հետ։

Սպորտում լինում են նաև պարտություներ, որոնք հաճախ ավելի են առաջ մղում, Ձեր մարզական կյանքում այդպիսիք եղե՞լ են

Առաջին անգամ, երբ մասնակցեցի միջազգային մրցույթի, մեկնել է քոլեջի թիմի հետ չնայած նրան որ կարողացա գոտեմարտներ հաղթել, սակայն ոչ մի մրցանակային տեղ չզբաղեցրեցի, դրանից հետո

մասնակցեցի Հայաստանի ըմբշամարտի պատանիների մրցաշարին և էլի պարտություն կրեցի, սակայն այս ամենից չընկճվեցի, այլ սկսեցի ավելի լուրջ վերաբերվել մարզումներիս և շատ նպատակներ դրեցի իմ առջև և արդյունքը չուշացավ, նույն տարի կայացավ Բաղրամյանի անվան մրցաշարը, որտեղ չեմպիոն դարձած մարզիկը մասնակցելու էր աշխարհի առաջնությանը, ես գրավեցի 2-րդ տեղը և դրանից հետո սկսվեցին հաջողությունները։

Նշե՛ք այն հաղթանակը, որը կհամարեք «գլխապտույտ հաջողություն»

Դա 2015 թ-ին Հայաստանի առաջնությունն էր, որտեղ դարձա չեմպիոն և 7 գիշեր չէի կարողանում քնել ուրախությունից, նույն թվականի մասնակցել եմ նաև եվրոպայի առաջնությանը ու կրկին դարձել չեմպիոն (բայց այդ անգամ այնքան հոգնած էի, եկել եմ ու քնել․․)

Արսեն, Ձեր մարզական հաջողությունները կարելի է երկար թվարկել, սակայն ցանկանում եմ նաև անդրադառնալ  վերջերս Ձեր կատարած քայլին, երբ թողնելով աշխարհի առաջնությանը մասնակցելու Ձեր նախապատրաստական մարզումները մեկնեցիք առաջնագիծ և 7 օր գտնվելով այնտեղ վերադարձաք միայն մարզիչների հորդորները լսելով, որպիսի շարունակեք մարզումները և պատրաստված մեկնեք աշխարհի առաջնությանը․ ինչպե՞ս հանգեցիք առաջնագիծ մեկնելու որոշմանը և արդյո՞ղ ընտանիքի անդամները դեմ չէին

Հայրս «Հայդուկ» ջոկատի հրամանատարն է, ես և եղբայրներս մեծացել ենք նրանից լսելով որ, երբ անհրաժեշտ լինի պետք է հայրենի հողը պահել, քանի որ քեզանից բացի ոչ ոք դա չի անելու,  հենց լսեցինք պատերազմի մասին, բնականաբար, ինչպես նախորդ պատերազմների ժամանակ, այս անգամ ևս հայրս պատրաստվեց մեկնելուն, ես ցանկություն հայտնեցի նրանց միանալու, սակայն ասեց որ դու մնա շարունակի մարզումներդ, երբ պետք լինի կգաս, բայց տեսնելով, որ այլ տարբերակ չկա ես հայրիկիս և հորեղբոյրս (պապաիս մոտ ընկերոջ, ես իրանան այդպես եմ դիմում) հետ, ով «Մասիսի» ջոկատի հրամանատարն է, մեկնեցի․

     

 

Պատմե՛ք այդ օրերին Ձեր ապրումների և սահմանին կանգնած մեր զինվորների մասին, որոնց հետ հասցրել եք շփվել

Ես լինելով մարզիկ մշտապես հոգեբանորեն պատրաստ եմ եղել դժվարությունների և դա ինձ շատ օգնեց, շատերի հետ եմ շփվել առաջնագծում, բոլորը ասում էին․- դու գնա քո հաղթանակները մեզ մրցագորգի վրա են անհրաժեշտ․ մեր յուրաքանչյուր զինվորի մարտական հոգին շատ բարձր է, պատրաստված են, ամեն մեկը գիտի իր անելիքը և գիտակցում է դրա կարևորությունը և բոլորի մեջ հավատ կա դեպի հաղթանակը, դա շատ կարևոր է յուրաքանչյուր գործում, ես որպես մարզիկ դա կարող եմ վստահ ասել, դու երբեք չես հաղթի, եթե մեջդ հավատ չլինի․

 

Քանի որ վերադարձել եք առաջնագծից հատուկ նրա համար, որ պատրաստվեք և մասնակցեք դեկտեմբերի 12-20-ը Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, դա ավելի պարտավորեցնո՞ղ չէ, գնում եք միայն հաղթանակի՞ համար

Յուրաքանչյուր մրցույթ պարտավորեցնող է, որովհետև երկրիդ դրոշն ես բարձրացնում, սակայն այս անգամ, բոլոր զգացողություններս կրկնապատկվել են, բայց այս մասին կխոսենք առաջնությունից հետո․

Առաջնագծում գտնվելու հետևանքով շա՞տ մարզումներ եք բաց թողել, արդյոք այս պահին ֆիզիկապես և հոգեպես զգում եք բացթողման հետևանքները

 

Պարապունքներ բաց եմ թողել, սակայն այն ինչ տեսել եմ այդ 7 օրերին Արցախում վստահ եմ ոչ միայն մարզումներիս է փոխարինել, այլ նաև թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես կոփել և ավելի պատրաստված է դարձրել

Արսեն ջան վերջում ի՞նչ կցանկանաք ավելացնել

 

 

Ուզում եմ խորին ցավակցությունս հայտնել մեր պետական սահմանը պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին։ Մենք բոլորս կիսում ենք ձեր վիշտը՝ ձեզ հետ միասին, և խոնարհվում եմ  հայ մայրերի առջև՝ Հերոս ու հայրենասեր տղերք լույս աշխարհ բերելու համար։ Ամեն անգամ լսելուց նրանց անուն, ազգանունները հպարտությամբ հիշելու ենք նրանց փառահեղ գործը։

 

Շնորհակալ եմ շատ զրույցի համար և կավարտենք այն հույսով և վստահությամբ, որ հաջորդ հարցազրույցի ժամանակ խոսելու ենք երկու հաղթանակների մասին․

 

Հեղ․ Ռիմա Մարգարյան

 

 

 

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball