Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Վրաստանի և ՀՍ Մակեդոնիայի ընտրանիների հետ առաջիկա մրցավեճերը

 

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի միանա Հայաստանի հավաքականին`մասնակցելու Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի Վրաստանի և ՀՍ Մակեդոնիայի ընտրանիների հետ առաջիկա մրցավեճերին:

Bein Sports-ի իտալացի հեղինակավոր լրագրող Տանկրեդի Պալմերին հայտնում է, որ իտալական առողջապահական մարմինները «Ֆիորենտինա», «Ջենոա», «Ինտեր», «Լացիո», «Ռոմա» և «Սասուոլո» ակումբներին պատկանող ֆուտբոլիստներին արգելել են միջազգային դադարի ժամանակ միանալ իրենց հավաքականներին, քանի որ նրանք պետք է վերադառնան կարանտին՝ նախորդ շաբաթվա ընթացքում այդ թիմերում կորոնավիրուսով վարակման առնվազն մեկ դեպքի հայտնաբերման պատճառով: «Ռոմայից» վարակված ֆուտբոլիստը բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն է:

 

ArmenianEnglishRussian