Վարդան Շահատունին հրավիրվել է ազգային հավաքական

«Արարատ-Արմենիա» ՖԱ-ի երիտասարդ դարպասապահ Վարդան Շահատունին հրավիրվել է ազգային հավաքական: 

Վարդան Շահատունին ամիսներ առաջ sportx.am-ի հետ զրույցում նշել էր, որ իր նպատակն է հանդես գալ  Հայաստանի ազգային հավաքականում։

Այսօր կարող ենք փաստել, որ նրա նպատակն իրագործվեց:

Հիշեցնենք, որ Վարդան Շահատունին ավելի վաղ հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 և Մ21 հավաքականներում:

ArmenianEnglishRussian