X

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Ռոնալդուի վերադարձով

ESPN պարբերականի լրագրող Քրիստիան Մարտինի փոխանցմամբ Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:

Անգլիական ակումբը հետաքրքրված է պորտուգալացու վերադարձով: 35-ամյա հարձակվողը նույնպես պատրաստ է դիտարկել մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը:

«Յուվենտուսը» կհամաձայնի բանակցություններ սկսել «Յունայթեդի» հետ, եթե Ռոնալդուի տրանսֆերը  հավանություն ստանա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» կարող է Ռոնալդուին վաճառել 2021-ի ամռանը և ռիսկային է համարում 35-ամյա խաղացողի հետ պայմանագրի երկարաձգումը:

Հիշեցնենք, որ Կրիշտիանուն խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում» 2003-ից 2009 թվականներին:  Այս ժամանակահատվածում նա երեք անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, երկու անգամ ՝ Անգլիայի լիգայի գավաթը և մեկ անգամ՝ Անգլիայի գավաթը, երկրի Սուպերգավաթը, Չեմպիոնների լիգան և Աշխարհի ակումբային առաջնությունը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball