X

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը արտագնա խաղում հաղթեց վրացիներին

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի 2-րդ խմբում՝  Վրաստանի  ընտրանին  սեփական  հարկի  տակ  հյուրընկալեց  Հայաստանի  ազգային հավաքականին։

Հետաքրքիր և  դիտարժան պայքարում անցած  առաջին խաղակեսում  խփվեց ընդամենը մեկ գոլ,  33-րդ րոպեին հյուրերի կազմում  գեղեցիկ հակագրոհից հետո հանդիպման  հաշիվը  բացեց  թիմի  ավագ՝  Գևորգ  Ղազարյանը, 0։1։

Երկրորդ խաղակեսում  վրացի ֆուտբոլիստները  կարողացան  հավասարեցնել  հանդիպման հաշիվը, վաստակած  11-մետրանոց   տուգանային հարվածը  հստակորեն իրացրեց՝  Վալերի Քազեիշվիլին, 1։1։

Այնուամենայնիվ այս  խաղի  հաղթական գնդակը խփվեց  հանդիպման 86-րդ  րոպեին, Տիգրան Բարսեղյանի  գեղեցիկ փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ  երկարատև վնասվածքից  հետո հավաքական վերադարձած՝ Սարգիս Ադամյանը,  1։2։

Այսպիսով, վերջին տուրից առաջ  Հայաստանի և  Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանիները վաստակել են 9-ական միավոր, և վերջին  տուրում  կվիճարկեն խմբի առաջին հորիզոնականը։

Նույն խմբում կայացած Հյուսիսային Մակեդոնիա — Էստոնիա  հանդիպումը  ավարտվել է  2։1 հաշվով։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball