X

Ես ներողություն եմ խնդրում խաղացողներից, ֆեդերացիայից, լրագրողներից և երկրպագուներից. Վլադիմիր Վայս

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Հայաստանի (նոյեմբերի 15) եւ Էստոնիայի (նոյեմբերի 18) հետ խաղերից հետո կհեռանա իր պաշտոնից: Այս մասին հայտարարվել էր Վրաստանի ազգային հավաքականի  Հյուսիսային Մակեդոնիայից 0: 1 հաշվով կրած պարտությունից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Ես ներողություն եմ խնդրում այսօրվա համար: Պարտության ամբողջ պատասխանատվությունը ստանձնում եմ ինձ վրա: Ես ներողություն եմ խնդրում խաղացողներից, ֆեդերացիայից, լրագրողներից և երկրպագուներից, Իմ աշխատանքն այստեղ ավարտվում է,  ես ավարտում եմ իմ հնգամյա աշխատանքը Վրաստանի հավաքականի հետ»․- ասել էր Վլադիմիր Վայսը:

Իսկ երեկ Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո կայացած մամուլի ասուլիսում Վլադիմիր Վայսը կրկին անդրադարձավ իր հեռանալուն և «Մակեդոնիայի» հավաքականից կրած պարտությունը որակեեց՝ ողբերգություն․ «Երեք օր առաջ մենք հնարավորություն ունեինք դառնալու Վրաստանի հերոսներ և ուրախացնելու բոլոր վրացիներին, սակայն դա տեղի չունեցավ պարտվեցինք «Մակեդոնիայի» հավաքականին և կորցրեցինք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը, իսկ «Հայաստանի» հավաքականի դեմ խաղում, մենք վատ չխաղացինք՝ չնայած որ պարոտություն կրեցինք։ Շատ հնարավորություններ ունեցանք դարպասը գրավելու, բայց միայն 11 մետրանոցով կարողացանք իրագործել դա։ Պետք է  ասեմ նաև, որ Հայաստանի հավաքականը հարձակվողների լավ մակարդակ ունի։

Ես լավ ժամանակաշրջան եմ անցկացրել Վրաստանում, հինգ տարի աշխատել եմ այստեղ, և դա քիչ ժամանակ չէ, բայց Մեր հարաբերություններնը այստեղ ավարտվում են: Ես սիրում եմ այս երկիրը և հավատում եմ, որ վրացական ֆուտբոլի առաջընթացը կշարունակվի»:

Այս պահին հայտի չէ, թե ով կստանձնի «Վրաստանի» հավաքականի մարզչի պաշտոնը։

Նյութի լուսանկարը՝ GFF-ի պաշտոնական կայքէջից․

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball