X

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային

Կիպրոսում կայացավ  ֆուտբոլի Ազգերի լիգայի  C դիվիզիոնի 2-րդ խմբի վերջին  տուրի  Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։

Առաջին խաղակեսն անցավ քիչ  թե շատ Հյուսիս մակեդոնացիների  տարածքային  առավելությամբ, իսկ մեր  թիմը  փորձում էր  արագ հակագրոհներով անակնկալի բերել  հյուրերի կարգավիճակով հանդես  եկող մրցակցին։ Չնայաց բազմաթիվ վտանգավոր պահերի  հաշիվը  առաջին խաղակեսում  այդպես էլ չբացվեց, 0։0։

Երկրորդ խաղակեսում  Հայաստանի  ազգային հավաքականը մեծացրեց խաղային ճնշումը  մրցակցի նկատմամբ, և 55- րդ  րոպեին կարողացավ  բացել հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ դարձավ՝ Հովհաննես Համբարձումյանը, 1։0։ Խաղակեսի  ընթացքում մեր  ֆուտբոլիստները կարող էին կրկնապատկել խաղի  հաշիվը, մասնավորապես  Կամո  Հովհաննիսյանը մեն մենակ մնաց  մրցակցի դարպասապահի դիմաց, սակայն մարզական բախտը չժպտաց մեր  ֆուտբոլիստին։

Այսպիսով Հայաստանի ազգային հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց  Հյուսային Մակեդոնիայի ընտրանուն և վաստակած 11 միավորով դարձավ  C դիվիզիոնի 2-րդ  խմբի հաղթող։

Խմբի մյուս խաղում Վրաստանի ընտրանին 0։0 հաշվով ավարտեց  հանդիպումը Էստոնիայի ընտրանու հետ  խաղում։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball