Ռուս ծանրորդուհի Նադեժդա Լոմովայի որակազրկման ժամանակահատվածը կրկնապատկվել է

Ծնրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ավելացրել է ռուս ծանրամարտիկ Նադեժդա Լոմովայի որակազրկման ժամկետըԸստ IWF կայքի՝ նախապես սահմանված քառամյա որակազրկումը կրկնապատկվել է դարձելով այն ութ տարի:

Հիշեցնենք, որ 2019-ի ապրիլին հայտնի դարձավ, որ մարզուհու դոպինգ թեստում հայտնաբերվել են մեթենոլոնի հետքեր, ինչն էլ որակազրկման պատճառ է հանդիսացել: 

Լոմովան 2014-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է մինչեւ 63 կգքաշային կարգում, ինչպես նաև Ռուսաստանի 2012 թ. Առաջնության ոսկեմրցանակակիր և 2013 թ. Եվրոպայի պատանիների չեմպիոն:

Հիշեցնենք, որ 2017-ի սեպտեմբերին IWF- ը մեկ տարիով որակազրկել էր Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիային (FTAR)՝ հակադոպինգային կանոնների խախտման պատճառով: