Իսկոն որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից», ակումբը պատրաստ է նրան վաճառել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն  որոշել է  հեռանալ  ակումբից, այդ մասին  հայտնում է  Marca-ն։

Իսպանացու  գործակալը  հայտնել է  ակումբի  ղեկավարությանը,  որ  ֆուտբոլիստը  ցանկանում է  հեռանալ  հունվարին։  Մադրիդյան  ակումբի  ղեկավարությունը համաձայնել է  բաց  թողնել  ֆուտբոլիստին։

Ըստ As-ի տեղեկատվության հեռանալու պատճառ է դարձել թիմի գլխավոր  մարզիչ՝ Զինեդին Զիդանի  հետ վատ հարաբերություններն ու  քիչ  խաղաժամանակ  ստանալը։

«Ռեալը»  պատրաստ է վաճառել ֆուտբոլիստի  տրանսֆերը  70-60 միլիոն  եվրոյով։ Նրա  պայմանագիրը լրանում է 2022-ին։