Հայաստանի Պրեմիեր լիգա. «Արարատը» հյուրընկալվելիս հաղթեց «Ալաշկերտին»

Հայաստանի  VBET Պրեմիեր լիգայի 12-րդ  տուրում  Երևանի  «Ալաշկերտը» սեփական հարկի տակ  հյուրընկալեց  «Արարատին» և պարտվեց 1։2 հաշվով։

Հանդպմանը  առաջինը  հաջողության հասան հյուրերը, առաջին խաղակեսի 21-րդ րոպեին  գոլի հեղինակ դարձավ Ուրոշ  Նենադովիչը, 0։1։  Խաղի 29-րդ  րոպեին «Արարատի» ֆուտբոլիստները մնացին տասը հոգով, վերջին հույսի խաղտման համար  դաշտից վեռացվեց պաշտպան՝  Հրայր Մկոյանը։

Երկրորդ խաղակեսում տասը ֆուտբոլիստով մնացած ֆուտբոլիստները կրկնապատկեցին առավելությունը, 50-րդ  րոպեին  11-մետրանոց տուգանային հարվածը հստակորեն իրացրեց՝ Մորի Կոնեն, 0։2։ Քիչ անց   «Ալաշկերտի» ֆուտբոլիստները կրճատեցին  հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ Տարոն Ոսկանյան, 1։2։

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 13 միավոր  և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը։  «Ալաշկերտը» 12 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական։