Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգա․ «Մեդ Ֆոքսիս»-ը հավասարվեց առաջատարին

Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 12-րդ տուրում «Մեդ Ֆոքսիս»-ը՝ 103-71 հաշվով առավելության հասավ «Սուպերսոնիքս»-ի նկատմամբ։ Ամերկյան թիմը հաղթեց միայն 4-րդ քառորդում: Խաղում ամենաարդյունավետը «Մեդ Ֆոքսիս»-ից Լիսթր Անտուանն էր՝ վաստակած 29 միավորով: Բասկետբոլիստը մեկ անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում: Այս տուրից հետո «Մեդ Ֆոքսիսը» ունի 21 միավոր և «Վահագնի Սիթիի» հետ կիսում է առաջին հորիզոնականը, իսկ «Սուպերսոնիքսը» 18 միավորով 4-րդն է:

ArmenianEnglishRussian