Մեսսին «Բարսայի» կազմում իր 800-րդ հանդիպումն է անցկացրել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի համար Լա Լիգայի 10-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ հանդիպումը հոբելյանական էր:

Retell-ի հաղորդմամբ երեկ Մեսսին Բարսելոնայի կազմում իր 800-րդ խաղն անցկացրեց, այդ թվում՝  ոչ օֆիցիալ և ընկերական խաղերը:

Մեսսին կապույտանռնագույնների կազմում անցկացրել է 742 պաշտոնական հանդիպում (ռեկորդային 640 գոլ ակումբի կազմում, ինչպես նաև կատարել 282 գոլային փոխանցում) և 58 ընկերական հանդիպում:

Մեսսին իր հաշվին ունի 561 հաղթանակ, 149 ոչ-ոքի և 89 պարտություն:
Կատալոնացիների համար պաշտոնական հանդիպումներով Մեսսին առաջ է անցել միայն նախկին կիսապաշտպան Չավիից՝ 767 խաղ:

ArmenianEnglishRussian