X

Մեր խիզախներն անմահ են. Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոց. ցանցերի իր էջում արցախյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների հիշատակի օրվան նվիրված գրառում է կատրել.

«Մեր խիզախներն անմահ են».

Մեր ցավն այնքան խորն է, որ անհնար է բացատրել… այսօր ամբողջ աշխարհում հարգանքի տուրք են մատուցում մեր ընկած հերոսներին:

44 օր շարունակ նրանք ցուցադրեցին անկարագրելի խիզախություն ՝ զոհաբերելով սեփական կյանքերը: Նրանք պաշտպանեցին մեր հայրենիքը, հայրենակիցներին և մեր հազարամյա պատմական հողերը:

Դուք միշտ կլինեք մեզ հետ:

Աղոթում ենք մեր վիրավոր եղբայրների համար: Երախտապարտ ենք հայոց զինվորներին: Շնորհակալություն:

Մեր ազգին մաղթում եմ հզորություն և միասնություն, քանի որ միայն այդպես կարող ենք հաղթահարել այս մեծ ցավը:

Պետք է մնանք կենտրոնացած, իրազեկված և օգտագործենք մեր ողջ ներուժը ՝ ստեղծելով ավելի լավ աշխարհ մեր երիտասարդների համար:

Դա պետք է լինի խաղաղության աշխարհ, որտեղ նրանք կիրականացնեն իրենց բոլոր երազանքները»-, գրել է Մխիթարյանը

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball