X

Պաշտոնական. «ՈՒրարտու» ՖԱ-ն ներկայացրեց իր նոր ֆուտբոլիստին

«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել նիգերացի հարձակողական ոճի կիսապաշտպան Իսահ Ալյուի հետ, այդ մասին հայտնում են թիմի ֆեյսբուքյան էջից։

Ալյուն Հայաստանում խաղալու փորձ ունի։ Նա երկու մրցաշրջան է անցկացրել «Լոռիում», ընդհանուր հաշվով անցկացնելով 42 հանդիպում և դառնալով 7 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստը հադես է եկել նաև իսպանական «Ալմերիայում»։ 21-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Ալ-Շոլա» ֆուտբոլային ակումբը։

Տեղափոխության գործարքը տեղի էր ունեցել տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն փաստաթղթային ու կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով առաջած խնդիրները հետաձգեցին Ալյույի միանալը թիմին։ Նա արդեն մարզվում է թիմի հետ ու առաջիկայում կարող է մասնակցել «Ուրարտուի» պաշտոնական հանդիպումներին։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Ալյուին ակումբի շարքերը համալրելու կապակցությամբ և մաղթում հաջող ու արդյունավետ ելույթներ մեր թիմի կազմում։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball