Ա Սերիան միացել է «Կարմի քարտ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» ֆլեշ մոբին

Ինչու՞ են Իտալական Ա Սերիայի ֆուտբոլիստներն ու մարզիչները 34-րդ տուրին մասնակցում  դեմքին կարմիր նշան արած:

Այսպիսով, Ա սերիան մասնակցում ակցիայի, որը սկսվել և մեծ թափ է ստացել սոցիալական ցանցերում #unrossoallaviolenza հեշթեգով:  Իտալիայի առաջնության աստղերը դեմքին կարմիր նշան անելով յուրահատուկ «կարմիր քարտ» են ցույց տալիս կանանց նկատմամբ բռնությանը:

Դեմքի վրա կարմիր նշանը Ա Սերիայի ղեկավարության կողմից առաջ քաշված տարբերանշան է:

Միանալով WeWorld Onlus-ին Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիան փորձում է իրազեկել հասարակությանը այս լրջագույն խնդրի վերաբերյալ:  Նաև հայտնի խաղացողները սոցիալական ցանցերում համատեղ լուսանկարներ են հրապարակել իրենց հմայիչ ընկերուհիների և կանանց հետ, այդպիսով միանալով ակցիային:

  «Սա ճիշտ քայլ է:  Աշխարհում բռնություն չպետք է լինի:  Եվ ֆուտբոլի միջոցով մենք պետք է նպաստենք այս թեզին», – ասել է «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն:

  Ա Սերիայի ղեկավար Լուիջի Դե Սերվոն հաստատել է գործընկերոջ խոսքերը. «Մենք պետք է պայքարենք դրա դեմ:  Ֆուտբոլը պետք է սովորեցնի հարգանք բոլորի նկատմամբ՝ կանանց, երեխաների, տղամարդկանց, ծերերի:  Մենք բոլորս հավասար ենք»:

  Ա Սերիան նշում է, որ բոլոր թիմերն անվերապահորեն ընդունում են նման ֆլեշ մոբին մասնակցության հրավերը  և ամեն տարի ուրախ են մասնակցել դրան: 

 «Ինտերի» լեգենդար դարպասապահ Ֆրանչեսկո Տոլդոն ասել է. «Մենք պետք է պայքարենք այս երեւույթի դեմ:  Երեխաները կտեսնեն կարմիր նշանը, կհարցնեն մեզ, իսկ մենք նրանց կբացատրենք, թե ինչի դեմ ենք պայքարում»:

ArmenianEnglishRussian