Լեգենդար բռնցքամարտիկներ Մայք Թայսոնն ու Ռոյ Ջոնսը պատրաստվում եմ մենամատի

54-ամյա Թայսոնը Ռոյ Ջոնսոնի հետ մենամարտից առաջ ցուցադրեց իր տպավորիչ ֆիզիկական վիճակը:
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Instagram-ի իր էջում տեղադրել է լուսանկար, որտեղ ցուցադրում է իր տպավորիչ ֆիզիկական վիճակը հայտնի բռնցքամարտիկ Ռոյ Ջոնս կրտսերի հետ մենամարտից անմիջապես առաջ:
Հիշեցնենք, որ 54-ամյա Թայսոնը և 51-ամյա Ջոնսը ցուցադրական մենամարտ կունենան նոյեմբերի 28-ին: Պայքարը բաղկացած կլինի ութ ռաունդից, որոնցից ամեն մեկը երկու րոպե տևողությամբ:
Թայսոնը իր կարիերայի ընթացքում անցկացրել է 58 մենամարտ, որոնցից 50-ում հաղթել է: Ջոնսը 75 մենամարտում տարել է 66 հաղթանակ, կրել 9-ը պարտություն:
Մայք Թայսոնը վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2005 թվականին և ժամանակից շուտ զիջել է Քեվին Մակ Բրայդին: Ռոյ Ջոնսը վերջին անգամ մենամարտել է 2018-ին ու հաղթել Սքոթ Սիգմոնին: