Մխիթարյանը ընդգրկվել է Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, որը կազմել է անգլիական  WhoScored-ը։

Ներկայացնում ենք տուրի խորհրդանշական հավաքականի ամբողջական կազմը՝

Դարպասապահ. Իվան Պրովեդել («Սպեցիա»)
Պաշտպաններ. Խուան Կուադրադո, Մերիհ Դեմիրալ (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Քրիստիան Ռոմերո («Ատալանտա»), Տեո Հերնանդես («Միլան»)
Կիսապաշտպաններ. Դոմենիկո Բերարդի («Սասուոլո»), Ռոդրիգո դե Պաուլ («Ուդինեզե»), Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»), Ֆեդերիկո Բերնարդեսկի («Յուվենտուս»)
Հարձակվողներ. Ռոմելու Լուկակու («Ինտեր»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)։

Հիշեցնենք, որ  Հայաստանի ազգային հավաքականի ավագը  Ա Սերիայի 8-րդ  տուրում  դուբլի հեղինակ էր  դրաձել  «Պարմայի» դեմ  խաղում (3։0)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով