VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Նոայի» նկատմամբ

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի վերջին հանդիպումը: «Արարատ—Արմենիա» հյուրընկալել էր «Նոային»:
Հանդիպումը բավականին ակտիվ մեկնարկեց, ինչի արդյունքում հաշիվը բացվեց 8-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ «Արարատ—Արմենիայի» իսպանացի պաշտպան Դավիդ Ումանեսը:
35-րդ րոպեին «Նոայի» պորտուգալացի կիսապաշտպան Ալեշանդրե Օլիվեյրան հավասարեցրեց հաշիվը:
39-րդ րոպեին պերուացի հարձակվող Ջեյսոն Մարտինեսի գոլը «Արարատ—Արմենիային» թույլ տվեց առաջ անցնել հաշվի մեջ:
70-րդ րոպեին «Արարատ—Արմենիայի» կիսապաշտպան Սարգիս Շահինյանը հաշիվը դարձրեց՝ 3:1:
Այս տուրից հետո երկու թիմերն էլ ունեն 11-ական միավոր, կիսելով մրցաշարային աղյուսակի 5-6 հորիզոնականները: