Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել  Ա Սերիայի 8-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում (3:1):

39-ամյա ֆուտբոլիստը գոլ խփեց առաջին եւ երկրորդ խաղակեսերումիսկ 79-րդ րոպեին վնասվածքի պատճառով ստիպված էր լքել խաղադաշտը:  Նախնական զննումը հայտնաբերեց ձախ ազդրի մկանների հետ կապված խնդիր:

Sky Sport Italia-ի փոխանցմամբ՝ այսօր Զլատանը խորը բուժզննում է անցել, ինչից հետո պարզ է դարձելոր նա ձախ ազդրի մկաների և ջլերի պատռվածք ունի և բաց կթողմի մոտ մեկ ամիս:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով