Մեծ Բրիտանիայի կառավարությունը հանդիսականներին թույլ է տալիս վերադառնալ մարզադաշտ

Բրիտանացի երկրպագուները կկարողանան վերադառնալ մարզադաշտ այն բանից հետո, երբ դեկտեմբերի 2-ին երկրում սահմանափակումները կհանվեն: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Երկրպագուների վերադարձը տրիբունա փուլային կլինի ՝ հաշվի առնելով «մառախլապատ Ալբիոնում» համաճարակաբանական իրավիճակի մակարդակը: Այս փուլում, լավագույն դեպքում, 4 հազարից ավելի հանդիսատես կկարողանա միաժամանակ ներկա գտնվել խաղին:
«Առաջին և երկրորդ մակարդակներում սպորտային և գործարար միջոցառումները կարող են վերսկսվել ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում՝ սահմանափակ թվով մասնակիցներով և սոցիալական հեռավորության պահպանմամբ»:
«Այս շաբաթվա վերջին մենք կհայտարարենք, թե երկրի որ հատվածը վիրուսի տարածման ինչ մակարդակում է գտնվում: Հուսով եմ, որ դա տեղի կունենա հինգշաբթի օրը: Որոշումները կկայացվեն բոլոր տարիքային խմբերի դեպքերի վերլուծության հիման վրա, դա հատկապես վերաբերվում է 60-ից բարձր տարիքի մարդկանց», — Ջոնսոնի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Նշվում է, որ կորոնավիրուսի տարածման առաջին մակարդակի գոտիներում հնարավոր կլինի մարզադաշտում ընդունել 4 հազար հանդիսական, երկրորդ մակարդակի՝ 2 հազար հանդիսական, իսկ երրորդ մակարդակի գոտիներում տրիբունաները կշարունակեն փակ մնալ հանդիսականների համար: